Իսկ թե ես փոքր եմ-փոքր չեմ, ժողովուրդը որոշել ա, թե հիմա այստեղ՝ ո՞վ է փոքր, ո՞վ՝ մեծ․Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում բանավեճ ծավալվեց ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման դրված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծի շուրջ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ բոլոր կարծիքները նախաձեռնության դեմ են, նշեց, որ հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ի՞նչ գրություն է եկել նախարարություն, որի հիման վրա դա նախաձեռնվել էր. ստացել է պատասխան, որ տեղեկություն տրամադրել չեն կարող. «Ես ԿԳՄՍՆ-ին սիրային նամակների մասին չէի հարցրել»,- ասաց Մանուկյանը: Վերջինը նաև հորդորեց e-draft-ում կարդալ նախագծի վերաբերյալ մեկնաբանությունները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Կտեսնեք նաև լատինատառ, ոչ հայալեզու գրառումներ, հայհոյախառն քննարկումներ ու անվանել դա քննարկում, կդժվարանամ, իսկ փաստարկները մանրամասն դիտարկում ենք... Մասնագետների թիրախավորումը, հաշվի առնելով այն անառողջ մթնոլորտը, որը ձևավորվում է կոնկրետ շրջանակների կողմից, անթույլատրելի է»: ԱԺ նախագահն իր հերթին արձագանքեց. «Պարո՛ն Մանուկյան, դուք էլ ֆեյսբուքյան ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում ու մարդկանց հասցեին սեռական բնույթի վիրավորանքներ էիք գրում, էնպես որ ձեր զարմանքն ու վրդովմունքը տեղ չունեն: Հասկանալի պատճառներ կան, որ մարդիկ թիրախավորվում են նման դեպքերում»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, ոմանք թիրախավորում են «Ֆեյսբուք»-ում, ոմանք՝ ուղիղ թքում երեսին»: Սիմոնյանն արձագանքեց. «Ես, ի տարբերություն ոմանց, իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել՝ վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի ու կոչ եմ անում էն մարդկանց, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել: Խնդրում եմ՝ այլևս այդ օրինակը չհիշեցնել, այլապես էնքան բան կհիշեցնեմ՝109, թե 112 տարեկան պատմությամբ ձեր կուսակցության մասին, որ ժամանակը կարող է չհերիքել»: Դահլիճում իրարանցում սկսվեց:
Դիտեք նաև՝