Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մտածում եմ` Սիրիայում կատարվող վերջին իրադարձությունները «իսլամիստների» արտագաղթի է վերածելու, իսկ դրանց շարքերում կան նաև ադրբեջանցիներ, ովքեր մեծ սիրով իրենց հետ ադրբեջան կտանեն նաև այլ «իսլամիստների», որոնց էլ բաքուն մեծ սիրով ընդունելու պատրաստակամություն կհայտնի: Ի դեպ` ադրբեջանը 2015թ ընդունել է մի օրենք, ըստ որի անձնագրով ու երկու լուսանկարով կարող են այլազգիները անցնել ադրբեջանական բանակ` պայմանագրային ծառայության:
Այսպիսով` Սիրիայում կատարվող իրադարձություններն ու դրա հետևանքները նաև Հայաստանի ու Արցախի հետ առնչվելու միտում ունեն...


