▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանացի պատգամավորները Կոնգրեսի դիմաց համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին

Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից,կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին