▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայե՛լ Օրի, կառքդ ճամփին շուռ գար, կամ էլ թոքաբորբ ընկնեիր ու չհասնեիր ռսի դուռը

Իսրայե՛լ Օրի, կառքդ ճամփին շուռ գար, կամ էլ թոքաբորբ ընկնեիր ու չհասնեիր ռսի դուռը, մեզ էլ էս օրին չգցեիր: Իրականում գուցե կոպիտ է հնչում, բայց ես ոչինչ չունեմ Օրիի դեմ, խոսքս երևույթին է վերաբերում՝ մեր՝ ՀՌՍԻ ներքինու կարգավիճակում գոյության փաստին: Ու թո՛ղ դժոխքի կրակներում այրվեն բոլոր նրանք, ովքեր, անգամ տեղյակ չլինելով սեփական պատմությունից, բարձր-բարձր խոսում են, ասել է թե, գլուխ են գովում, թե մենք առանց ռսի գոյություն չէինք ունենա՝ մատաղ սերնդի մեջ սերմանելով սեփական անկարողության ու վախկոտության նվաստացուցիչ ու ազգադավ կարծիքը:

Նման բան ասելուց առաջ գոնե մի պահ կանգ առեք ու ամոթով խոնարհվեք բոլոր էն հերոսների հիշատակի առաջ, ովքեր հայրենիքի վեհ անունը սրտում գնացին դեպի անմահություն: Մեղանչե՛ք ձեր հայրերի ու պապերի առաջ, ովքեր զենքը ձեռքին դուրս եկան խուժանի դեմ ու ամրագրեցին էն սահմանները, որն այսօր Հայաստան կոչվելու իրավունք ունի: Իսկ ո՞ւր էր էդ ձեր ռուսն այդ ժամանակ: Ո՞ւր էր էդ ձեր հզոր պահապան ռուսը նաև այն ժամանակ, երբ Սումգայիթն էր, Բաքուն ու Շամախը... ասե՞մ ուր էր՝ կողքի կանգնած նայում ու հրճվում էր: Ասեմ ավելին, նա նույնը կանի նաև էսօր, եթե, Աստվա՛ծ մի արասցե, պատմությունը կրկնվի:
Հատուկ հարթամիտների համար նշեմ, որ մերժելով ռսի գերակայությունը, կոչ չեմ անում մտնել արևմուտքի քամակը: Առհասարակ քամակը լավ տեղ չէ՝ անկախ նրանից ռուսի՞նն է, եվրոպացո՞ւնը, թե ամերիկացունը: Ըտեղից քըխ հոտ ա գալիս:
Ասածս էն ա, որ մենք մեր հույսը մեզ վրա պիտի դնենք՝ պաշտպանելով լավագույնս հարաբերություններ բոլորի հետ: Ու կարևորը, որ էդ հարաբերություններում, եթե չի ստացվում լինել հավասարը հավասարի հետ, ապա գոնե բացառենք տեր ու ծառա հարաբերությունը:

Մինչ քաղաքական ու դիվանագիտական դաշտին հասնելը և իշխանության հասցեին լուտանքներ տեղալը, նախ սպանե՛ք ձեր մեջի ստրուկին, պոկե՛ք ձեզ ռսի սապՕգի տակից ու ոտքի՛ կանգնեք: Ամոթ է:
Փառավոր անցյալ ունեցող երկիրն իրավունք չունի այսօր աշխարհի աչքին երևալու ինչ-որ ուժի անձնական օգտագործման փալասի դերում՝ լինի դա ռուսը, ամերիկացին, թե չինացին... 
Եկե՛ք գտնենք ինքներս մեզ էս կյանքում:

ՀԳ. Կտրականապես արգելում եմ տարրական դաստիարակությունից զուրկ, կրթական ցածր մակարդակ ունեցող, չոբանից 5 պակաս մանրեներին՝ ընթերցել այս գրառումն ու մեկնաբանել այս մտքերը: Ձեր ուղեղը դժվար թե մարսի ասելիքս:

ՀՀԳ. Կներե՛ք նաև որոշ կոպիտ մտքերի համար. դրանք իրենց կոնկրետ պատճառներն ունեն:

Շնորհակալություն:

Յա Շա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին