Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Իսրայելական NEWSru.co.il.-ը տեղեկացնում է,որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին...Այդ մասին իր բորսայի կոմյուիկեում հաղորդել է հենց Aeronautics Defense Systems-ը...
Հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, թե որ երկրին է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը,սակայն նշվում է, որ այդ երկիրը Moody's-ի ցուցակում ունի "Ba" վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը...
Պարբերականի տեղեկություններով Aeronautics Defense Systems-ն,ըստ այդ վարկանիշի ունի երկու հաճախորդի՝Սերբիան և Ադրբեջանը,որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան...Այսինք,գնորդն ում արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝Ադրբեջանն է...NEWSru.co.il-ը պարզաբանումների համար դիմել է Իսրայելի ՊՆ,սակայն դեռ պատասխան չի ստացել...
Հիշեցնեմ, որ օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը տեղեկություն էր հրապարակել,ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա...
Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա...
Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը...Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ...
Ադրբեջանում «Մաարիվ-ա-Շավուա»-ում հրապարակած հոդվածը կեղծիք և ապատեղեկատվություն անվանեցին... Բաքուն և թել-ավիվյան իր մանկլավիկները մեկը մյուսին ընդհատելով հերքում էին պարբերականում հրապարակված տեղեկության իսկությունը և հայտարարում,որ դրա հեղինակները հայերն են...
Հետաքրքիր է,եթե հրապարակած տեղեկությունը սուտ էր,ապա ինչու՞ է Իսրայելի ՊՆ-ն արգելել Aeronautics Defense Systems-ին ԱԹՍ-ները մատակարարել Ադրբեջան...Կարելի է ասել, որ թերթի հրապարակած տեղեկությունները համապատասխանել են իրականությանը,որը և պատճառ է հանդիսացել,որ Թել-Ավիվում երկար մտածեն,թե ում հետ գործ ունեն...
«Մաարիվ-ա-Շավուա»-ի հրապարակումից հետո համոզված եմ,որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ հայերի դեմ օգտագործվող իսրայելական զինտեխնիկան կիրառվել է հենց հրեա հրահանգիչների կողմից...


