▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանասարի հատվածն է. այստեղ պիտի լինի հայտնի խաչմերուկը». Նաիրի Հոխիկյան

«Սա Անգեղակոթի մոտի՝ դեպի Գորիս տանող ճանապարհն է: Ազատագրական շարժում ենք սկսում ու մեր հայրենակիցներին ցույց ենք տալու՝ ո՞ր տեղով են նախատեսում ՀՀ իշխանությունները թշնամուն հանձնել՝ ճանապարհը ասեմ, միջանցքը ասեմ: Լինելու ենք Գորիսում, տարբեր հատվածներում, մարդկանց ծանոթացնելու ենք իրավիճակին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

Հավաքվել են տարբեր քաղաքացիներ, այստեղ է նաև նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը.

«Սա փոքր խումբ է, որը դեռ կմեծանա»,- ասել է Հոխիկյանը:

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

Հիշեցնենք, որ երեկ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մենք նախաձեռնում ենք դեպի Սյունիք ազգային միասնության ավտոերթ՝ աշխարհին ցույց տալով մեր համերաշխությունը և կամքը՝ ընդդեմ ցանկացած ոտնձգության մեր պետականության նկատմամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին