▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանն անցել է ներիշխանական ռուբիկոնը. «Ժողովուրդ»

ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի շաբաթօրյա քննադատությունները բավական ուշագրավ նախապատմություն ունեն. ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս ամենը պարզապես ներիշխանական խարդավանքների հետևանք է: Ի. Զաքարյանի դեմ աշխատել են իշխանական տարբեր ուժեր միաժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, իր հերթին, ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանն էլ իր հերթին: Ընդ որում, Ի. Զաքարյանի դեմ արշավի մեջ նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռությունը:

Իսկ «դեմարշը» սրվել է այն բանից հետո, երբ ՎՊ նախագահն ԱԺ-ում հայտարարել էր, թե հատկապես մեծ են ռիսկերը շինարարության և պետական գնումների ոլորտում, և որ ՎՊ-ն այնտեղ է ստուգումներ անելու: Բանն այն է, որ այդ ոլորտները համարվում են իշխանություններին սնուցող հիմնական ֆինանսական խողովակները՝ «ատկատների» մեծ հնարավորություն տալով նրանց:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին