▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության մեջ կա՞ մեկը, ով գիտակցում է մեր հայրենիքի ողբերգության չափը. Աննա Կոստանյան

Այս իշխանության մեջ կա՞ մեկը, ով հստակ ու ռացիոնալ տվյալներ ունի Հայաստանի Հանրապետության կորուստների մասշտաբների վերաբերյալ կամ գոնե խորապես գիտակցում է մեր հայրենիքի ողբերգության չափը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Այսօրվա իրավիճակը, երկրում տեղի ունեցող գործընթացները, կայացվող որոշումների որակը մեկ հարց են առաջացնում՝ այս իշխանության մեջ կա՞ մեկը, ով հստակ ու ռացիոնալ տվյալներ ունի Հայաստանի Հանրապետության կորուստների մասշտաբների վերաբերյալ կամ գոնե խորապես գիտակցում է մեր հայրենիքի ողբերգության չափը։

Եթե իշխանությունը պատեհ-անպատեհ «որոշ շրջանակներ» արտահայտությունն օգտագործելու փոխարեն ավելի օպերատիվ ու հանրօգուտ ՔԱՅԼԵՐ ձեռնարկեր, օրհասական մի շարք խնդիրներ թերևս ավելի շուտ ու շատ լուծումներ կստանային։

Հներ, նախկիններ, որոշ շրջանականեր, էլ չեմ անդրադառնում անձնավորված պիտակավորումներին։ Եթե խորանանք, գուցե պարզվի այսօրվա ներկաների մեջ ավելի շատ «նախկիններ» ու «որոշ շրջանակներ կան»։

Կոչ եմ անում քաղաքական խոսք հնչեցնողներին իրենց բառաֆոնդից հանել ոչինչ չասող, անբովանդակ, քայքայիչ բառերն ու բառակապակցությունները։

Թշնամական երկրին ծաղրելու, հեգնելու, էլ ավելի նսեմացնելու առիթներ տալու փոխարեն կամ լռե՛ք, կամ տասը չափեք, մեկը կտրելով խոսեք»,- գրել է Կոստանյանը։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին