▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. տարբեր նահանգներում հայտարարված է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ տեղեկացրել Իտալիայի նահանգներում հայտարարաված մուտքի և ելքի հատուկ ռեժիմի մասին: Հայտարարությունում մասնավորապես ասված է. 

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում
(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի միայն աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոններերը, կինոթատրոնները:
«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,
փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին