▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակին քեզ տեսնելով լֆիկները սովորեցին երկիր քանդել...

Վերջին օրերին բավական ակտիվացել է Սասուն Միքայելյանը, ով Կովալենկո Շահգալդյանի՝ Կոտայքի արդեն նախկին մարզպետի հետ լեզվակռվի մեջ է մտել:

Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, այդ թվում բոլոր հնարավոր մահացու մեղքերի մասին հայտարարություններ:

Այս ամենի մեջ սակայն բավականին տարօրինակ երանգներ կան, որովհետև Սասուն Միքայելյանը չգիտես ինչու խոսում է սրբի դիրքերից, ազատամարտիկների անունից նամակներ է տարածում:
Մի կողմ թողնեմ Կոտայքի նախկին մարզպետին՝ իր թերություններով և առավելություններով և անդրադառնամ Սասունի սրբացման փորձերին:

Ինքս ծագումով Հրազդանից եմ, այնտեղ բավականին բարեկամներ ունեմ և կարող եմ փաստել, որ նախքան Տեր-Պետրոսյանին միանալը Միքայելյանը ոչնչով չէր տարբերվում տեղական իշխանիկներից: Նրա շրջապատը ահ ու սարսափ էր տարածում Հրազդանից մինչև Ծաղկաձոր, Սասունը ապրում էր օլիգարխիկ վարքագծով և ժողովրդասիրությամբ առանձնապես աչքի չէր ընկնում:

Նրա <<տղերքը>>  իր տարածքներում նույնպիսի քվեատուփեր էին լցնում, ինչպիսին անում է ասենք Լֆիկը Մալաթիայում: Այդ թվերի թերթերը լիքն էին Միքայելյանի ու նրա շրջապատի կամայականությունների մասին պատմող լուրերով և հոդվածներով:

Բայց հենց դարձավ ընդդիմադիր՝ միանգամից սրբի պսակ հագավ. դու նույն համակարգի կրողն ես եղել երկար ժամանակ, ինչ Կոտայքի մարզպետը, հիմա ուզում ես սուրբ ու մաքուր ձևանաս, որ ինչ անես?
Երևի նախագահիդ հետ չկարողացա ինչ որ բան կիսես` միացար Լևոնին, հետո Լևոնի հետ չկարողացաև  կիսես` միացար Նիկոլին, էգուց Նիկոլի հետ չկիսես՝ կմիանաս գրանտակերներին:

Մի շահարկի կռված լինելդ, դա պատիվ է, ոչ թե արտոնությունների արդարացում:
Այնպես որ` մի փորձիր գառան մորթի հագնես: Ժամանակին քեզ տեսնելով լֆիկները սովորեցին երկիր քանդել: Հիմա չեմ հավատում, որ շինելու համար ես պայքարում:

 

Ռոման Բաբայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին