▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանակն է, որ ձեզանով զբաղվի ԱԱԾ-ն»․ Լուսինե Բադալյանը՝ Գառնիկ Դանիելյանին

«Այստեղից լալահառաչ ելույթ եք ունենում, ասում, թե Կիրանցի ժողովուրդն այս է ասում, այն է ասում: Դա նույն տրամաբանության մեջ էր, որ դուք ասում էիք` ամենայն մանրամասնությամբ տեղյակ եք, թե Կիրանցում ի՞նչ են քննարկել հայ և ադրբեջանցի սահմանապահները։ Որտեղի՞ց եք տեղյակ»,- ԱԺ-ի ամբիոնից, դիմելով Գառնիկ Դանիելյանին, դժգոհեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Գառնիկ Դանիելյանը դահլիճից բղավեց՝ «լայն աղբյուրներից»։

«Ինձ թվում ա` արդեն ժամանակն է, որ ձեզանով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»,- հակաճառեց Լուսինե Բադալյանը:

Գառնիկ Դանիելյանը հակադադարձեց. «Էդ ձեզ կարելի է տեղեկություններ իմանալ, մեզ չի կարելի՞»:

Լուսինե Բադալյանն էլ վրա բերեց. «Այո, որովհետև մենք իշխանություն ենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին