▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճաշակի և լույսի հարմոնիա. «Ջահեր Լույսեր»-ը և «Տաթև դեկոր»-ը միավորվել են մեկ հարկի տակ՝ ավելի հարմարավետ դարձնելով գնումները

Ջահերից մինչև վարագույրներ, դեկորներից մինչև քիվեր, տան ինտերիերի համար նախատեսված բազմազան և որակյալ տեսականի. ահա այսպես են ներկայանում իրենց ուժերը միավորած «Ջահեր Լույսեր» և «Տաթև դեկոր» խանութ-սրահները:

Ոլորտում հաջողություններ գրանցելուց և տարիների փորձառություն ձեռք բերելուց հետո «Ջահեր Լույսեր» և «Տաթև դեկոր» խանութները միավորվել են մեկ հարկի տակ՝ ավելի հարմարավետ դարձնելով գնումները և իրենց հաճախորդներին ազատելով տարբեր խանութներ այցելելու ոչ հաճելի գործընթացից:

Սեբաստիա 123 հասցեում բացված նորաբաց և ընդարձակ խանութ-սրահում կարող եք ստանալ դիզայներական խորհրդատվություն, ինչպես նաև ձեռք բերել ջահ, վարագույր և ինտերիերի ցանկացած պարագա: Այստեղ իրենց ճաշակին համապատասխան պարագաներ կգտնեն ինչպես դասական, այնպես էլ մոդեռն ոճ նախընտրողները և այլ նախասիրություններ ունեցողներըԻ դեպ, սրահում ներկայացված քիվերի տեսականին առաջին անգամ է ներկրվել Հայաստան, յուրօրինակ են և չկրկնվող: Տնօրինությունը վստահեցնում է, որ իրենց համար առաջնայինը ոչ թե վաճառք ապահովելն է, այլ հաճախորդին գոհացնելը և հարմարավետություն ստեղծելը:

Հարմարավետ, որակյալ, տարբերվող և բազմազան տեսականին ներկրվում է արտերկրից. աշխարհագրությունն ընդարձակ է՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, եվրոպական երկրներ: Նշենք, որ խանութ սրահում ընտրված գնային քաղաքականության շնորհիվ ներկայացված տեսականուց կարող են օգտվել բոլորը, հատկապես այն պարագայում, որ այստեղ գործում է նաև ապառիկ վաճառք:

Խանութ-սրահի հաճախորդները կարող են նաև չմտահոգվել իրենց անվտանգության համար, սպասարկող անձնակազմը ներկայանում է դիմակներով, կատարվում են ջերմաչափումներ և ախտահանումներ՝ խստիվ հետևելով պարետի կողմից սահմանված նորմերին և ցուցումներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին