▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում`

Հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

 



Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի, հունվարի 5-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

 

Երևանում՝

Հունվարի 5-9-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին