▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀԱՆԴԻՄԱՆԵԼ Է ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ

Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում  անցկացված զանգվածային բողոքի ակցիային՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման, մասնակցել է  նաև ՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

 

Ըստ REGNUM գործակալության, ԼԴԿ առաջնորդը միաժամանակ կոչ է արել հայ օլիգարխներին չլինել ժլատ ու ունեցած միջոցներն ուղղել երկրի Զինված ուժերի հզորացմանը:

 

«Ես ասում էի Կադաֆիին (Լիբիայի նախկին առաջնորդ), նախազգուշացնում էի, որ պետք է ծածկել երկինքը, գնել С-500, С-600: Նա ինձ չլսեց, ժլատություն արեց: Հա՛յ օլիգարխներ, պետք չէ ժլատ լինել: Պետք է օգնել , որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից բանակ»,- հայտարարել է Ժիրինովսկին, ով առավել շատ հանդիմանել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ միջոցառմանը ներկա չգտնվելու համար:

«Ո՞ւր է նա, նա պետք է այստեղ լիներ, կրկին գործուղմա՞ն»,- հարց է  հնչեցրել Ժիրինովսկի:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին