Հաջորդ ամիս Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնող իրավաբանների թվում կլինի նաև Ջորջ Քլունիի տիկինը՝ հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ամալ Քլունին (Ալամուդդին): Այդ մասին Asbarez-ում գրել է California Courrier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:
Ամալ Քլունիի նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:
«Տիկին Քլունին մեծապես կաջակցի Ստրասբուրգում հայ իրավաբանների թիմին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությանն ընդառաջ, որը կայանալու է հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում»,-գրում է Սասաունյանը:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:
Հայաստանի Հանրապետությունը «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ:
Հաջորդ ամիս Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնող իրավաբանների թվում կլինի նաև Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ամալ Քլունին (Ալամուդդին): Այդ մասին Asbarez-ում գրել է California Courrier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:Ամալ Քլունիի նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:«Տիկին Քլունին մեծապես կաջակցի Ստրասբուրգում հայ իրավաբանների թիմին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությանն ընդառաջ, որը կայանալու է հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում»,-գրում է Սասաունյանը:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:Հայաստանի Հանրապետությունը «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ: