Դիտեք նաև՝
Ո՞վ կմտածեր, որ հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից Ջուսն արդեն 11 տարի է, ինչ չունի անձնական կյանք. «Ինձ սիրահարվել են, բայց ես` ոչ: Անգամ ցանկացել եմ, բայց չի ստացվել. «սիրահարվելիքս» փչացել է: Այս մասին գրում է Բրավո.am-ը: «Բեմում ավելի ազատ, վառ ու խենթ եմ, քան առօրյայում: Օրինակ` բեմից դուրս ինձ երբեք թույլ չեմ տա առանց վարտիքի ման գալ: Դատելով իմ բեմական կերպարից` երբեմն սխալ ենթադրություններ են անում, բայց ես իրականում ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, ոչ էլ սեքսով եմ զբաղվում»,-նշել է երգչուհին: Իսկ առանց սիրելու սեռական հարաբերություն չի կարող ունենալ` հաստատ կզզվեմ:
«Իմ տղամարդը պետք է լինի ուժեղ, բոյով, սպորտային կազմվածքով, կապուտաչյա, շիկահեր, խելացի, հումորով, միասեր, ոչ էգոիստ, հարուստ, առատաձեռն… »,-նշել է նա` հավելելով, որ արդեն չկա այդպիսի մարդ… «Համ էլ պետք է այնպես անի, որ ինձ միշտ թագուհի զգամ: Մի խոսքով, թագավոր պետք է լինի էլի»,-ավելացրել է նա:
«Ինչքան էլ սիրեմ, երբեք առաջինը չեմ խոստովանի, սեքսով զբաղվելու առաջարկի մասին էլ չեմ խոսում… Եթե աղջիկը տղային առաջարկի քնել իր հետ, ուրեմն ինքն իրեն չի հարգում, դա շատ էժանագին քայլ է: Ինչքան էլ ցանկանաս, պետք է լռես, իսկ տղայի կողմից առաջարկ ստանալու դեպքում երկար չեմուչում անես»,-նշել է նա:
Իսկ ամուսնացած տղամարդու հետ քնելը նրա համար տաբու է. 2-րդը լինել չի սիրում. «Ոնց թե ինձ հետ ժամանակ անցկացնի, հետո էլ գնա կնոջ մոտ. պետք չի, թող միշտ մնա իր կնոջ հետ: Ամուսնացած տղամարդն ինձ համար մեռած մարդ է»:
Ո′չ կինը, ո′չ էլ տղամարդը ընդհանրապես չպետք է դավաճանեն. «Եթե ամուսնացել եք, ուրեմն պետք է հավատարիմ լինեք միմյանց: Իսկ եթե չեք կարող, ուրեմն մի էլ ամուսնացեք ու մինչեւ կյանքի վերջ ում հետ ուզում եք, երբ ուզում եք ման եկեք ու քնեք»,-անկեղծացել է երգչուհին:
«Ինձնից տարիքով փոքր տղաները չեն կարող ինձ տալ այն, ինչ ես եմ ուզում: Չնայած, երբ շատ ծերանամ, գուցե Պուգաչովայից օրինակ վերցնեմ ու ջահել երեխա պահեմ»,-ասել է նա` հավելելով. «Այսօր բեմը կարծես իմ ամուսինը լինի, իդելական տղամարդը, սիրելին: Նա ինձ երբեք չի խանդում ու երջանկություն է պարգեւում… Ճիշտն ասած` փող էլ է բերում»: Նա հավաստացրել է, որ երբեք ամբողջովին մերկ դուրս չի գա բեմ. «Նախ` տգեղ է, բացի այդ, եթե այդպես վարվեմ, կնշանակի` սպառվել եմ: Իսկ կիսամերկ մի օր կնկարահանվեմ»: