▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը ոչ հիմար է, ոչ էլ ապուշ

ԱԺ-ում այսօր շարունակվեց ՀԱԿ կողմից ներկայացված «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:

«Իշխանությունները մեր ելույթներին արձագանքելու հետաքրքիր ռազամավարություն ընտրեցին: Կառավարման ճգնաժամի մասին խոսելու և փաստարկներով այն հերքել փորձելու փոխարեն որոշեցին խոսել ընդդիմության ճգնաժամի մասին: Իշխանության պլանը պարզ է: ԲՀԿ-ի չեզոքացումը համարում եմ արդեն կատարված գործ, իսկ իրենց դիմադրող մեկ օջախ է մնացել՝ ՀԱԿ-ը: Իշխանություններին պետք է կառավարելի, ցանկալի է՝ արևմտամետ ներկայացող ընդդիմություն, որ մշտապես փորձեն վախեցնել Մոսկվային՝ նարնջագույն հեղափոխության իբր գոյություն ունեցող վտանգով: Բայց սա շատ պրիմիտիվ պրոպագանդա է և դուք ձախողվելու եք, որովհետև մեր ժողովուրդը ոչ հիմար է, ոչ էլ ապուշ, որ հավատա:

Իշխանությունը մեղադրում է ՀԱԿ-ին՝ 90-ականներին տեղի ունեցած տնտեսական անկման և արտագաղթի համար: Սրա պատասխանը շատ պարզ է: Երբեք չհամարձակվեք խաղաղ պայմաններում կատարվողն ու պատերազմական տարիներին կատարվածը համեմատել: 1991-94թթ. պատերազմում էինք պետության հետ, որը երկու անգամ գերազանցում էր մեզ՝ մարդկային, տնտեսական ռեսուրսներով, սպառազինությամբ, իսկ 1992թ.պահ է եղել, երբ զինամթերքի հարաբերակցությունը եղել է 50ը 1-ի՝ հօգուտ Ադրբեջանի: Այդ օրերին քաղաքացիական պատերազմ էր Վրաստանում, իսկ մեր պատգամավորները կարողանում էին հացը, զինամթերքը անցկացնել Վրաստանով ու բերեկ ՀՀ: Տարեկան 40 անգամ պայթեցնում էին գազամուղը և այդ անհույս վիճակում մենք հաղթեցինք, որովհետև ունեինք ընտրված, գործին նվիրված հմուտ իշխանություն: Իսկ պատերազմի ավարտից հետո ունեցանք տնտեսության զարգացում, ներգաղթ»,-ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին