▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդի պահանջով ես այսօր պատգամավոր եմ. Գալուստ Սահակյան

 

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկ վարչապետի և ԱԺ խմբակցությունների միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես չեմ եղել բանակցությունների ընթացքում, բայց որևէ բան հնարավոր չէ բանակցել, որովհետև մենք ասում ենք, թե երբ պիտի լինեն ընտրությունները։ ԱԺ-ն որոշում է կայացրել իրենց բերված օրիանագծով, որ մեկ տարի հետո պիտի լինի դա՝ մայիս ամսին, բայց հիմա ասում են արագացնենք, որովհետև երկրի տնտեսությունը քայքայվում է այս ճանապարհով։ Ես էլ ասում եմ, դե թող այս 5 ամսում դրսից  մարդ գար մի բան դներ», - ասաց Սահակյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, որ դա նաև ժողովրդի պահանջն է՝ Սահակյանը հակադարձեց. «Ժողովրդի պահանջը ես շատ լավ եմ հասկանում։ Ժողովրդի պահանջով ես այսօր ԱԺ պատգամավոր եմ»։

«Հանրապետականը ոտքի վրա է լինելու այնքան ժամանակ, մինչև մեր պետությունը լինի ամենանորմալ առաջընթաց ունեցողը»,- ասում է Սահակյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին