Մի կպեք իրենց
Գիտեք ոնց տղերք, գիտեք ինչի հումոր չարեցի, որովհետև միակ հումորը որ կանեի` պիտի գրեի. բժիշկները երդվեցին Հիպոկրատին: Այստեղ ո՞րն է հումորը: Սա հենց տեղով հումոր է:
Այ սրա նման մի բան էլ ձեր արածն է: Չէ, հաստատ այս որոշումը մի քանի օր առաջ եք ընդունել, ու հաստատ առաջարկողի ճակատն էլ պաչել եք: Այոոոո` կգնանք Ծիծեռնակաբերդում կերդվենք ու ողջ ազգը ծնկաչոք կսիրահարվի մեզ ու կգնահատի մեր վեհագույն նկրտումը: Դուք հաստատ այսպես եք մտածել: Հակառակ դեպքում` առանց այդ էլ այդքան քարկոծված, անիծված ու նավսի տակ` նման որոշում չէիք կայացնի:
Հիմա հասկացա՞ք ձեր սխալը: Հիմա վերջապես ընդունեցիք, որ Ձեր ու ժողովրդի բարոյական արժեքային համակարգերը ուղղահայացորեն տարբերվում են իրարից: Այն, որ ձեր համար թույն որոշում է, իրականում....մարդու լեզուն էլ չի պտտվում: Ի վերջո հիշեք ձեր գործառույթը, հիշեք ձեր գործողությունների նպատակը և արդյունքը ձեր ձեռքը ընկած մարդու համար:
Սա կորեացի վանականի տելեվիզրը շկաֆի գլխին դնելու պատմությունը չի: Դա այն հուշարձանը չի տղերք...Երեկ մեկի դատավճիռը հրապարակեցին: Գիտե՞ք ինչու հասարակական ընդվզում չեղավ: Հա երիտասարդ էր, սեփական նախաձեռնությամբ չէր այդ քայլին գնացել, ինչ որ տեղ ցավալի էր, բայց ընդվզում չեղավ, որովհետև սիրված չէր: Այս ժողովրդից արդեն ամեն ինչ առգրավված է, մի քանի բան է մնացել, մի կպեք դրանց: Ամբողջը ձերն է` և հաճույքի օբյեկտները, և հաճույքը, և մեզնից առգրավվածը հաճույքի միջոցի վերածելը: Դա վաղուց փաստ է..... Այ ինչ տակը մնաց` մեզ թողեք, մի կպեք իրենց:
Հիշեցնենք, որ համացանցի հայ օգտատերերի շրջանում տարակուսանք ու զայրույթ է առաջացրել հաղորդագրությունն, ըստ որի Հարկադիր կատարողները Ծիծեռնակաբերդում երդում են տվել: