▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդին չի հետաքրքրում, թե ով կլինի առաջնորդը, նա արմատական փոփոխություններ է ուզում

 Ողջունելի է  Անդրիաս Ղուկասյանի արձագանքն ու սառնասիրտ պահվածքը: Կարծում եմ` Անդրիաս Ղուկասյանը ճիշտ է գործել, չնայած այդ պահին նման առաջադրանք նրան տրված չի եղել: Այլապես ավելի մեծամասշտաբ կարող էր լինել ոստիկանության ու ընդդիմադիրների բախումը: Ի պատիվ ոստիկանապետի, ասեմ, որ նա  ևս ժամանակին է տեղ հասել: Ճիշտ է վարվել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, թող ոչ ոք չփորձի աղավաղել կամ ցեխ շպրտել ապրիլ 9-ի վրա:

Ըստ իս` մինչև օրս «Ժառանգությունն» արել է հնարավորինս առավելագույնը: Ժողովրդին առանձնապես չի հետաքրքրում, թե ով կլինի առաջնորդը` Րաֆֆի՞ն, Ադրիա՞սը, Պողոսը, թե՞ Կիրակոսը, նա արմատական փոփոխություններ է ուզում ու ազգադավ իշխանության լծի թոթափում, որպեսզի երկիրը չդատարկվի: Փախչողները չեն գնում սոցիալական խնդիրներից, այլ անարդարություններից, երկրում տիրող  «բեսպրիդելի» պատճառով են հեռանում: Ինչը չեն ուզում հասկանալ իշխանությունը զավթողները կամ էլ հասկանալով միտումնավոր  են պահում այս իրավիճակը, որպեսզի առավելագույնը քամեն, մզեն խեղճ ու կրակ ժողովրդից:

Այսօրվա իշխողները,  չմարսած Մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը, ունակ էին ավելացնել նաև ապրիլի 9-ը: Իսկ ժողովրդի  համար երկկողմանի ցավ է` յուրաքանչյուրի թափած արյունը: Ափսոս, որ Արմեն Մարտիրոսյանը, ով 5 տարի առաջ, սեփական մարմնով փրկել էր ոստիկանի կյանքն, այդ օրը դաժան ծեծի ենթարկվեց հենց ոստիկանների կողմից: Ի՞նչ արած: Սա կյանքն է` կասեն ֆրանսացիները: Չէ՜, մեր երկրում  հրաշքներ չեն կատարվելու, իսկական ժողովրդավարության հասնելու համար  դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու… մինչև չմարվի ոմանց իշխանատենչությունն ու սեփական ժողովրդին ստրկացնելու գործընթացը:

 

Հեղինակ`

Գոհար Արշակյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին