▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան

ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԽ-ն նույն խնդրի վերաբերյալ գրավոր գաղտնազերծել էր, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել՝ դրությունը վատ է և պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։

Նշենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հարցադրումներին ի պատասխան՝ չէր հերքել ԳՇ նախկին պետի համապատասխան պնդումը: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ զգուշացրել էր, որ «ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով», ինչը և տեղի է ունենում:

Այսինքն, քննարկման առարկա դարձած 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցի գաղտնազերծված հատվածները ոչ միայն չեն հերքում ԳՇ նախկին պետի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկի իրական լինելը, այլև ընդհակառակը՝ հաստատում են դրա իսկությունը, ինչը կարելի է կռահել անգամ հրապարակված ձևակերպումների լեզվաբանական «քննության» արդյունքում:

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն, որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…,- նշվում է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի խոսքի գաղտնազերծված հատվածում, որից հետո հավելվում,- … Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»:

Հայերեն մի քիչ լավ իմացողները կփաստեն, որ «ամեն դեպքում»-ից առաջ տվյալ դեպքում պետք է, որ խնդիրների, բարդ իրավիճակի կամ, այսպես ասած, հակադիր իրավիճակի մասին խոսք լինի, որից հետո Օնիկ Գասպարյանն ասեր՝ «ամեն դեպքում, զորքերը իրենց խնդիրը կատարում են…»:

Երկրորդ՝ եթե կոնկրետ ուղղությամբ փոքր հաջողություններ են եղել, դա չի նշանակում, որ գլոբալ առումով ռեսուրսային խնդիրներ չեն եղել:

Ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:

Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասել է.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝ ԱԽ գրասենյակը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին