▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա արդյո՞ք Հայռուսգազարդին ու ՀԷՑ-ին դեմ կանգնող մեկը

Հետաքրքիր է` պետական ո՞ր մարմինը պետք է օգնի վանաձորցիներին, որպեսզի դուրս գան ստեղծված վիճակից: Հետաքրքիր է, կա արդյո՞ք մի քաղաքական ուժ, կամ պետական մարմին, ով կարող է դիմել հայռուսգազարդ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ հիմնարկին, ով կարող է դիմել ԷԼՑԱՆՑԻՆ ու չորով կասի, որ միլիոներ ծախսեք բայց քաղաքացիներին ԱՐԱԳ ապահովեք գազով ու լույսով:  

Թե էդ ընկերություններն արագ են աշխատում միայն զարգացած երկրներում, որտեղ իշխանությունն ու քաղաքացին իրենց հերները կանիծեն երեք օր շարունակվող քաոսի պայմաններում:

Սխալ ենք անում, սխալ, պահանջատեր չենք:

Զոհրապ Եգանյան

Հիշեցնեն, որ  արդեն մի քանի  օր է, ինչ Վանաձոր քաղաքի  մեծ մասում չկա գազ, էլեկտրաեներգիան հաճախակի անջատվում է, խմելու ջուրը սառչել է, դպրոցներում դասերը դադարեցվել են, հիվանդանոցներում ընդունում են միայն անհետաձգելի խնդիրներով հիվանդներին, ծննդատներում ցուրտ է, հացի մատակարարման ընդհատումներ են արձանագրվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին