▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա գերիների վերադարձի պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կա գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն և այն շարունակում է մնալ ուժի մեջ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:

«Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի կողմից: Այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի: Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, և ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու համար:

 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին