▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադաստրի ՇՄ կառույցի պետն անօրինական գործարքների հեղինա՞կ

Հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական գործ հարուցել Անշարժ գույքի եվ կադաստրի ՇՄ տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի դեմ: Նշվում էր նաեւ, որ Առաքելյանը Գյումրու նախկին քաղաքային իշխանությունների հետ բազմաթիվ կասկածելի գործարքներ է իրականացրել՝ այդպիսով թույլ տալով բազմաթիվ աղաղակող խախտումներ, ինչն այս անգամ չի վրիպել իրավապահների աչքից:

galatv.am-ն այս թեմային անդրադառնալով նշում է, որ  խոսակցություններին ծանոթ է նաեւ ինքը՝ Արայիկ Առաքելյանը , սակայն դրանք որակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում այս կառույցի գործունեության վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները եւս հաճախակի են դարձել, ԳԱԼԱ-ն  Գյումրու քաղաքապետարանից, ՇՄ դատախազությունից եվ ՇՄ քննչական բաժնից տեղեկություններ է ճշտել այն մասին, թե արդյոք նախկին իշխանությունների ժամանակ կնքվել են ապօրինի գործարքներ, եւ կամ իրավապահներն իրոք զբաղվում են կադաստրի պետի կողմից թույլ տրված չարաշահումներով:

Մանրամասները` տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին