▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա»` համարյա անեկդոտ. «Իրատես de facto»

 

«Իրատես de facto» թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս:

«Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ:

Ի դեպ, ժամանակներ առաջ, երբ Մատվիենկոն ժամանել էր Հայաստան, Հովիկ Աբրահամյանը վերջինիս դիմավորելուց, ողջագուրվելուց հետո մտերիմ ձայնով հարցրել է. «Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա»: Մատվիենկոն չի դիմացել, փռթկացրել է, նրան ուղեկցող խումբը եւս չի զսպել ժպիտը»,-գրում է թերթը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին