|
«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որը ստորև ներկայացնում ենք․
«Հրաժարվե՛ք ձեր բաժին սպանությունից Այսօր կալանավայրում այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է: Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով: Դիմում եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը»: |
«Կալանավայր այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին, բերել են գրկած վիճակում»․ Մարինե Մանուկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



