▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ես, կամ նա...«ՀԺ»

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարությունում ոստիկանության 2014թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:

 

Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը այս մասին որևէ տեղեկություն չի հաղորդել և ոստիկանության կայքում, ի տարբերություն կառավարության կայքի, սրա մասին որևէ հաղորդագրություն չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, երեկվա այդ քննարկման հետևանքով Աբրահամյանի և Գասպարյանի առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի են սրվել: Ասում են, քննարկումից հետո երկուսն էլ նեղ շրջապատում արտահայտվել են, թե երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Իտալիայից, գնալու են նրա մոտ և հարց են բարձրացնելու կամ ես, կամ նա: Չի բացառվում, սակայն, որ մինչև Սարգսյանի վերադարձը էմոցիաները հանդարտվեն»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին