Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ՝ փորձում իրենց կենսական շահերը առաջ մղեն, հասկանան, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետեւ պետությունը բացակայում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Արդեն մի քանի օր է Արցախի տարբեր գյուղերից անհանգստացնող լուրեր են գալիս այն մասին, որ ադրբեջանական բանակը մուտք է գործում գյուղեր կամ հողատարածքներ, որոնք կամ ստորագրված փաստաթղթով չեն տրվում Ադրբեջանին կամ՝ եթե տրվում են, ապա տեղի բնակիչներին այդ մասին չի տեղեկացվու․ տեղեկացվելու դեպքում էլ՝ տարհանվելուց 1-2 օր առաջ։
Կան նաեւ բնակավայրեր, որոնց բնակիչները մինչեւ հիմա չգիտեն՝ հեռանա՞ն իրենց տներից, թե՞ ոչ։ Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ՝ փորձում իրենց կենսական շահերը առաջ մղեն, հասկանան, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետեւ պետությունը բացակայում է։
Համացանցում նույնիսկ տեսանյութեր տարածվեցին, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում իրենցից մի քանի մետր այն կողմ գտնվող մեր գյուղացիներին, ովքեր իրենց գույքն են բեռնում մեքենաները։ Ցավոք, սրանք 1, 2, 3 դեպքեր չեն, շատ շատ են։
Նոյեմբերի 9-ին ստորագրված ողբերգական փաստաթղթի ստորագրումից հետո, այսպիսի մեծ թվով պատմություններ կան, որոնց մի մասը, ցավոք, տեսանյութերի կամ տարբեր անձնանց կողմից հաստատում է ստացել։
Հետաքրքիր է հասկանալ, թե ի՞նչ են մտածում Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, ովքեր են վերահսկում, ապահովում արցախցիների անվտանգությունը։ Միայն օդի մեջ խոսելով ու անիմաստ գլուխ գովելով հո՞ չի։
Ե՞րբ է այս բարդակը վերանալու։ Ինչո՞ւ եք պատասխանատվությունից փախնում՝ ողջ հոգսը թողելով առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցների վրա։
Ամեն գնով փորձում եք պահել ձեր իշխանությունը, բայց ձեր գործառույթներն ու պարտականությունները որեւէ ձեւով չեք իրականացնում»։