▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանացի օրգազմի 5 թշնամիները

Եթե կինը չի կարողանում վայելքի գագաթնակետին` օրգազմին հասնել, նշանակում է` ինչ-որ բան խանգարում է դրան: Պատճառները փնտրեք ստորև.

1. Ներքնազգեստ- կորսետներ, սթրինգներ, ձգող ներքնաշորեր... Իհարկե այս ամենը շատ գրավիչ տեսք ունի, բայց իրականում դրանք նաև վնասակար են մարմնի համար: Դրանք խախտում են արյան նորմալ հոսքը դեպի սեռական օրգաններ, ինչը կարող է տխուր հետևանքներ ունենալ ձեր օրգանիզմի համար: Դուք գրգռվում եք, բայց վերջնարդյունքում չեք թուլանում, հանգստանում, քանի որ արյան նորմալ շրջանառության համար խոչընդոտներ կան:

2. Թույլ մկաններ- եթե կնոջ սեռական օրգանի մկանները լավ զարգացած չեն, կինը չի զբաղվում ֆիտնեսով, մարմնամարզությամբ, սա կարող է ազդել օրգազմ չապրելու վրա:

3. Ոչ պարբերական սեքս- եթե դուք սեռական հարաբերություն եք ունենում ամիսը միայն մեկ անգամ, սա ևս կարող է օրգազմի բացակայության պատճառ լինել: Մարզված մկաններ և մշտապես սեռական ցանկություն ունենալու համար պետք է սեքսով զբաղվել շաբաթական նվազագույնը 3 անգամ:

4. Ավելորդ քաշ- բացառեք քաղցր և բարձր կալորիականություն ունեցող ուտելիքը ձեր սննդակարգից: Սնվեք սեքսից մոտավորապես 3 ժամ առաջ և այդ ժամանակ միգուցե և հասնեք օրգազմի:

5. Վատ սովորություններ- ալկոհոլը բարձրացնում է սեռական հորմոնների ակտիվությունը, միևնույն ժամանակ` նվազեցնում է էրոգեն գոտիների զգայունությունը: Այս դեպքում օրգազմի մասին խոսք գնալ չի կարող:Նիկոտինը ևս խախտում է սեռական կյանքը: Այն թափանցում է արյան մեջ և ազդում օրգանիզմի լորձանյութի վրա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին