Կանադայի վարչապետ Ջասթին-Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգորի Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վարչապետի տիկնոջ կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է եղել: Այդ մասին հայտնել է վարչապետի խոսնակը:

Սոֆի Թրյուդոյի մոտ հիվանդությունը թեթև է ընթանում: Ինքը վարչապետը հիվանդության ախտանշաններ չունի:
Ավելի վաղ վարչապետը որոշել էր ինքնամեկուսացվել և աշխատել տնից: Նրա կինը հիվանդության նշաններ է զգացել՝ վերադառնալով Բրիտանիայից:


