▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց հոկեյի զարգացումը Հայաստանում՝ կարևոր քայլ

Որքան էլ ասում են, թե հոկեյը կնոջ մարզաձև չէ  և թե ո՞նց կարող է կարճ շրջազգեստովփայտը ձեռքին՝ կինը   վազել գնդակի հետևից, այն էլ ավանդապաշտ Գյումիում, այնուամենայնիվ հենց Գյումրիում է 1969 թվականին ՝ ստեղծվել կանանց խոտի հոկեյի առաջին  թիմը Հայաստանում՝ «Մայակ»-ը:

Ցավոք, երկրաշարժից հետո «Մայակ»-ն  ամբողջությամբ մոռացության մատնվեց՝ չնայած կարողացել էր նաև   գավաթ  բերել Հայաստան:  2000 թվականին, բարեբախտաբարբարերար Փոլ Ղազարյանը  ցանկացավ օգնել Հայաստանում խոտի հոկեյի կանանց թիմերին ՝ ոտքի կանգնել: «Իսկ ինչու՞ հատկապես կանանց թիմին. որովհետև նրա դուստրերն Միացյալ Նահանգներում զբաղվում էին խոտի հոկեյով և ցանկացան, որ իրենց հայրենիքում էլ զարգանա այդ մարզաձևը»-հիշում է Գյումրիի խոտի հոկեյի թիմի մարզիչ Անահիտ Իսպիրյանը: Անահիտը նաև իր շնորհակալությունն է հայտնում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որը ջանք ու եռանդ չի խնայում օգնել, որպեսզի Հայաստանի տարբեր մարզերում զարգանա այս գեղեցիկ մարզաձևը:

Իր խոսքում մարզիչը նշեց, որ այս մարզաձևը թույլ է տալիս, որ երեխաները կտրվեն փողոցից, լիցքաթափվեն, ունենան լավ կեցվածք և առողջ ապրելակերպ: Ռիման, ով Գյումրիի թիմում խաղում է արդեն 4 տարի, իր մարզչի խոսքին հավելում է, որ բացի վերը նշվածից, կանանց հոկեյը սպորտաձև է, որ  մեծ կամքի ուժ և կարգապահություն է ձևավորում: Ռիման և իր խաղընկերները սիրով են սպասում պարապմունքի օրերին: Սպորտն իրենց օգնում է կենտրոնանալ և, ինչու չէ, հաղթահարել ուսումնական դժվարությունները:

Վերջերս էլ նրանց համար տոնական օր էր, քանի որ ընկերական խաղ տեղի ունեցավ Վահանաբերդի և Գյումրիի աղջիկների թիմերի միջև, և հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Կանանց հոկեյի զարգացումը Հայաստանում իսկապես մեծ ու կարևոր քայլ է, որն այսօր իրականություն է դառնում նվիրյալների աշխատանքի շնորհիվ: Այն նաև մեծ ջանքերի և ֆինանսական միջոցների ներդրում է պահանջում: Անահիտ Իսպիրյանը հույս ունի նաև ստանալ պետության աջակցությունը մարզաձևի զարգացման հարցում, ինչը կօգնի բարձրացնել մարզաձևի մասսայականությունը և նոր հաղթանակներ բերել մեր երկրին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին