▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք Անուշ Բեղլոյանին թուրքի հարճի շոր են նվեր տարել

Այսօր առավոտյան «Կանանց խորհուրդ»-ի անդամներից Ազգային ժողովի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով դեպորտ անել պատգամավոր Անուշ Բեղլոյանին, ով հակահայկական մտքեր էր հնչեցրել հարցազրույցներից մեկի ժամանակ: Կանայք Անուշ Բեղլոյանին նվեր էին բերել թուրքի հարճի շոր, որը հանձնեցին Ազգային Ժողովի ընդունարանում, որպեսզի փոխանցեն Բեղլոյանին:

Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն իրականացնում են հակահայկական գործունեություն: Մանկավարժ Մարինա Մադոյանը նշեց, որ իրենք ընտրել են պայքարի ուղին, այլ ոչ թե արտագաղթի և այսուհետ արտահայտելու են իրենց անհանդուրժողականությունը հակահայկական, թրքահաճո յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ:

Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունարան, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին