▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք նախընտրում են բարձրահասակ տղամարդկանց

Կանայք սիրում են բարձրահասակ և ուժեղ տղամարդկանց: Յուտայի համալսարանի մասնագետներն այս փաստը բացատրում են էվոլյուցիայի տեսության միջոցով: Էվոլյուցիայի տեսության համաձայն, մարդը, այսպես ասած, չորս վերջույթների միջոցով շարժվելուց անցում կատարեց երկուսին, որովհետև այդպես գոյության կռվում նա ավելի ուժեղ էր դառնում: Վերևից հասցված հարվածն ավելի հուժկու է, քան` ներքևից հասցվածը: Միգուցե հենց դա է պատճառը, որ ենթագիտակցորեն կանայք բարձրահասակ տղամարդկանց են նախապատվությունը տալիս` կարծելով, որ նրանք կարող են պաշտպանել և իրենց, և երեխաներին: Բացի այդ, ենթագիտակցորեն մեզ մոտ բարձր հասակն ասոցացվում է առողջության, խելացիության հետ: Նշանակում է` բարձրահասակ զուգընկերներն իր սերունդներին առողջ և «լավ» գեներ կփոխանցի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին