▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանչենք գործադիրին, հասկանանք՝ ով ինչ չի անում. Միքայել Մելքումյանը՝ ԱԺ նախագահին

Մենք չենք կարող չքննարկել, թե ինչ է կատարվում երկրում, երբ 100-ներով վարակակիրներն ավելանում են, մենք գագաթնակետին չենք կարողանում մոտենալ եւ չենք էլ իմանում, թե ինչ է սպասվում:

Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Երբ մարտի կեսերին մեր քաղաքական ուժը զգուշացնում էր, թե ինչ պետք է անել, ոնց պետք է անել, ես հատուկ պրոն վարչապետին հարց տվեցի, թե ինչ սցենար եք նախատեսում, որովհետեւ այն գումարները, որ նախատեսում եք, շատ փոքր են: Ասաց՝ 1-2 ամիս, մյուսը հոռետեսական սցենար է: Հիմա պետք է արձանագրենք, որ մենք գտնվում ենք հոռետեսական սցենարի մեջ: Դա նշանակում է, որ խորհրդարանը պետք է արտահերթ հավաքվի, քննարկի, բաց կամ փակ, եւ տեսնենք՝ ի վերջո, պատասխանատվության ինստիտուտ կա, թե ոչ»,- ասաց Մելքումյանը:

Նա հարց բարձրացրեց.

«Արդյոք բոլոր նախարարները իրենց գործունեությունը կատարում են գերազանց: Եթե կատարում են գերազանց, ուրեմն սցենարն է սխալ, եթե բացթողումներ ունեն, դրանց պատասխանատվության հարցը պետք է քննարկենք, ինչո՞վ են զբաղված»:

Մելքումյանը թվարկեց այն երկրները, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը եւ հավելեց.

«Ոնց է եղել, որ նրանք խուսափել են՝ կոնկրետ գործիքներ կիրառելով: Ով ինչ չի արել, մենք պետք է իմանաք: Հիմա ժամանակն է, որ այդ պատասխանատվության ինտիտուտը գա: Կառավարության նախատեսած սցենարը չեղավ, հիմա չկա՞ վերանայում, թե ինչ չեն արել: Այն ձեւաչափերը, որ կառավարման հակաճգնաժամային գհամակարգը գործում է, ես հստակ համոզված եմ, որ ձախողված, տապալված համակարգ է: Դա պետք է վերանայել, քանի ուշ չի: Ինչու մարտի կեսերին չարեցինք այն բաները, որ հիմա ուզում են անել: Ես հիմա դիմում եմ ԱԺ նախագահին, որ բոլոր խմբակցություններից հրատապ խորհրդակցություն հրավիրի, կանչենք գործադիրին, հասկանանք՝ ով ինչ չի անում: Մենք ռեալ պետք է խառնվենք էս գործերին»,- ընդգծեց Մելքումյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին