Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով իրականացվում են մի շարք միջոցառումներ:
ՄԵՊ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության եւ քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ:

Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաեւ ախտահանիչ նյութեր: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, մուտքերում, բոլոր հարկերում եւ ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր: Միաժամանակ, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաեւ ՊԵԿ վարչական բոլոր շենքերը՝ հարակից տարածքներով, ինչպես նաեւ ծառայողական ավտոմեքենաները:
Մանրամասները՝ տեսանյութում:


