▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապարակնքվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը. «Հրապարակ»

«Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարությունը, «ստուգողական կրակոցի» հանգույն, կապարակնքել է Գագիկ Ծառուկյանին պատկանող, իր դստերը, Արգամիչի որդուն կտակած «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը: Գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

Ըստ մեր աղբյուրների՝ Արարատի մարզի ոստիկանության քննչական բաժնում դեռևս անցած տարվա վերջին հարուցվել է քրեական գործ «առ այն», որ մարզի հազարից ավելի խորքային հորերի միայն 400-ն են օրինական, մյուսները շահագործվում են ապօրինաբար։ Դրանք հիմնականում ձկնաբուծական բիզնեսն սպասարկող հորերն են, որոնք պատկանում են նույն մարդկանց։

Ինչ վերաբերում է «Արարատ-ցեմենտին», ապա վերջինիս պայմանագիրը, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, ավարտվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին, իրենք նոր պայմանագիր կնքելու գործընթացն են հիմա իրականացնում, բայց քանի որ նոր պայմանագիրը պատրաստ չի եղել, բնապահպանները եկել-կտրել են նաև իրենց ջուրը, «ոտքի հանելով» գործարանի աշխատողներին՝ մարտի 1-ի միտինգին ընդառաջ, որոնք բողոքում էին նաև ոստիկաններից։ Եվ դա այն դեպքում, երբ մարզի ոստիկանապետն Արգամիչի եղբորորդին՝ Արսեն Աբրահամյանն է։

Ի դեպ, մեկ օր հետո կապարակնիքը հանվել է, և ցեմենտի գործարանի ջրամատակարարումը վերականգնվել է։ Սակայն այդ մեկ օրվա ընդհանուր կապարակնքումը շատ մեծ վնաս է հասցրել մարզի ձկնարդյունաբերությանը. ձկների մեծ մասը սատկել է՝ մեծ վնաս հասցնելով ձկան մագնատներին։

Ըստ մեր աղբյուրների, դա հենց այնպես չի եղել, այլ բարձր իշխանությունների գիտությամբ. սրանով ոմանք կարմիր քարտ են ստացել առաջիկա զարգացումներին ընդառաջ»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին