▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը

Ճանաչենք մեր հերոսներին

Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքայինպայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են « Արիության համար » մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:

Ռաֆիկ Օրդոյանը « Մարտական ծառայություն » մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:

Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին