▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրականանալի երազանք էր թվում. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում:
Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա` Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:


Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:
Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:
Կյանքի որակը փոխվում է, ու դա արվում է ժողովրդավարության շնորհիվ:
Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին