▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապները վերադարձան Կարապի լիճ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր  Կենդանաբանական այգուց 4 կարապ է տեղափոխվել Կարապի լիճ`  2  սև  և  2 սպիտակ: Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության  միջազգային  օրվա  կապակցությամբ  սա  ինքնատիպ  ու  հաճելի անակընկալ  էր  ոչ  միայն  փոքրերի, այլև  մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, կարապները լճում կապրեն մինչև տարեվերջ: Նրանց  խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր հորդորում են չկերակրել կարապներին: Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին