▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է՝ թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա՝ կմնա․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ունեցանք 766 վարակակիր։ Թուրքիայի թիվն է 878։ Փոքր պետություննների հետ համեմատվելն անիմաստ է այլևս։ Հա, վարչապետի պաշտոն զբաղեցրած մարդն ասաց, որ 100000 վարակակիր կա։ 2 օր առաջ գրել էի, որ 150000 է։ Տեսնես նիկոլականները ոնց էին վրա տվել։ Տեսա՞ք։ Ո՞վ էր ճիշտ։ Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է. թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա կմնա։ ՆՓ-ը մեր ժողովրդից բիոլոգիական մատերիալ է սարքել։ Մեկ էլ Օսմանյան Թուրքիայում են մեզ հետ այսպես վարվել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին