▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարությունը, եթե գտնի նպատակահարմար, կբացի փակագծերը». Շարմազանովը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

«Քննարկել ենք իրավիճակը Արցախում և Արցախի հետ կապված հարցեր: Լիազորված չեմ մեկնաբանելու, մնացածը՝ Կառավարությունը, որպես պատասխանատու, եթե գտնի նպատակահարմար, կբացի փակագծերը: Սա եղել է փակ հանդիպում, ավելացնելու ոչինչ չունեմ»,- դուրս գալով կառավարության շենքից, լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կառավարությունից դուրս եկող արտախորհրդարանական ուժերի մյուս ներկայացուցիչները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցած փակ քննարկումը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին