▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը աշխատակազմի նոր ղեկավար ունի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝  Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:


Վահե Ստեփանյանը ծնվել է 1971 թ.-ին Երևանում: 1991-1996 թթ. աշխատել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 1997-1998թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում որպես արտաքին կապերի վարչության իրավաբան, 1998-2011թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում զբաղեցրել է արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնները:


2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն էր:


Վահե Ստեփանյանն անկուսակցական է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին