Ի հիշեցում ֆինանսների նախարար Դ. Սարգսյանի ասեմ, որ կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները կասեցված են ՍԴ-ի որոշման համաձայն մինչև սույն թվականի մարտի 28-ը, ըստ որի ոչ մի պետական պաշտոնյա իրավունք չունի ոչ մի գործատուի ինչ-որ բան պարտադրելու, առավել ևս` կրկնակի պատասխանատվության ենթարկելու: Հավելեմ ,որ պետական պաշտոնյան իրավունք չունի վերջնայամկետ ներկայացնելու այն օրենքի վրա, որը իրավական ուժ չունի: Տվյալ օրենքի պատասխանատուներից մի քանիսը բազմիցս ասել են, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ոչ մի գործատու չի ենթարկվի տույժի: Մեր կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխատում է ի վնաս ժողովրդի:
Կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխատում է ի վնաս ժողովրդի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet