▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգի ընդունումը պայմանավորված է բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ ու ժամանակին ծառայությունների տրման անհրաժեշտությամբ. «Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և փաստացի կատարվող ծախսերի անկառավարելիությունը խոչընդոտում են համակարգի զարգացմանը, նպաստում բազմաթիվ ընտանիքների աղքատացմանը՝ առողջապահական աղետալի ծախսերի պատճառով»:

Ավանեսյանի փոխանցմամբ՝ աշխատանքների մեկնարկը նախատեսվում է այս տարվանից. «2023-ին մենք կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատավեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք և կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը: 2024-ին պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական: 2025-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ 2027-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար»,- հայտնել է նախարարը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին