▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

Կոտայքի մարզը եղել է Հայաստանի արդյունաբերության ամենահզոր կենտրոններից մեկը, և Հայաստանի կառավարությունը շարունակելու է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը: Այդ մասին «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետն ընդգծեց, որ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը և այսօրվա  հավաքը ևս լավ առիթ է արձանագրելու, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր: «Սա կարևոր արձանագրում է, որ անընդհատ պետք է անենք: Մեր գործողություններն ուղղված պետք է լինեն հենց այդ նպատակի իրագործմանը: Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն: Սա կարևոր և նուրբ աշխատանք է, որը պետք է անենք առաջիկայում»,- ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:

«Ուզում եմ գնահատել նրանց աշխատանքը, արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել: Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա: Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և մենք քայլեր ենք իրականացնում, որ այս ոլորտը ևս զարգանա»,- ասաց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին