▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծես անցյալից մաքրվել է, ու ծովը կրկին իր ծնկներից է

Չյոռնի Գագոյի հարցազրույցն եմ կարդում «Ժողովուրդ» թերթին տված: Ֆանտաստիկա է, աբսուրդի թատրոն… և ինչպե՞ս, ախր ինչպե՞ս է նա այսպես խոսում այն ամենից հետո, ինչ կատարվել է: Կրկին նույն հանցավոր ինքնավստահությունը, կրկին նույն սատիրան ու տպավորությունը՝ կարծես անցյալից մաքրվել է, ու ծովը կրկին իր ծնկներից է: 
Գագոն անսպասելիորեն բացել է մի թեմա, որի մասին հիշելիս անգամ ամիսներ առաջ դողում էր: Նա խոսում է մի միջադեպի մասին, որը նրա համար քաղաքապետի աթոռի գին ունեցավ: Ասում է՝ ոչ մի ծեծ չի եղել… տղամարդկային զրույց է եղել… ու վերջում էլ ցինիկաբար հավելում, թե Կանդանյան Արամը հաճելի զրուցակից է: 
Ցանկանում եմ հազար անգամ ավելի ուժգին ու դաժան ինչ-որ մեկ ուրիշը քեզ հետ նույն կերպ «զրուցի»: Ու էնպես «զրուցի», որ էլ երբեք, լսո՞ւմ ես, երբեք ուշքի չգաս: 
Ատում եմ այս տեսակը… Ու այս տեսակն այսօր նախարար է աշխատում: Ու նա նախարար է մի երկրում, որը ժողովրդավարությունից է խոսում: Հանցավոր տարրը նախարարի պաշտոնում: Հետաքրքիր է չէ՞: Կյանքն այսպիսի անսպասելի բան է: Տասը տարի առաջ ո՞վ կմտածեր, որ Մետաքսի Գագոն խորդանոցներից մինչև այս փափուկ աթոռը կհասնի: Երջանիկ պատահականությամբ բառախաղի վրա խաբված ու թաղի գողականին թաղապետ կարգած իշխանավորի մեղքով կրիմինալն այսօր իրեն իշխանական էլիտայի մաս է համարում ու վերակացու է կարգված մի ժողովրդի գլխին, որն իր թերացումներով ու մեղքերով հանդերձ նման նզովքի երբեք արժանի չէր: 
Չէ, Գագոն չէ վաղվա, տո նույնիսկ այսօրվա Հայաստանի չինովնիկը: Ձեզանից օր առաջ ազատվել է պետք: Թեկուզ նախարարի, թեկուզ նախագահի աթոռին բազմած՝ դու հավերժ կրիմինալ էլ մնալու ես: Այս տեսակը չի փոխվում, ընդհակառակը՝ տարիների ընթացքում տաշվում ու մաշվում, իր մեղքերի մեջ էփվում ու ավելի է կարծրանում: Սրանց փոխել չարժի, նույնիսկ փորձել չարժի… Անհնար է…
Քաղաքապետ եղած ժամանակ քաղաքապետարանը քաղաքապետարանի աշխատակիցներից շատ ախռաննիկներով լցնողը չինովնիկ լինելու իրավունքը չունի: Ձեզ գուցե հանդուրժեին … Գուցե այլ դարում, գուցե այլ՝ մի կորած երկրում, բայց ո՛չ հիմա, ո՛չ Հայաստանում…

 

Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին