▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից. Ջուլֆալակյանն՝ Ամոյանի ձերբակալման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  հայտնի ըմբիշ, Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի՝ ԱԺ-ի տարածքից բերման ենթարկելու միջադեպին:

/filemanager/uploads/Arsen_Julfalakyan.jpg

«Հարգելի՛ քաղաքացիներ,

համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում...)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։

հ.գ. անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը»։

Կարդացեք նաև՝ 

Շունչս կտրվեց, արա․ ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին