Նիկոլ Փաշինյանի ասածը իրականությանը համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիեւը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով եւ այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է:
Այս մասին այսօր Շախմատի տուն մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:
«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը նայենք, կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում: Մոտ ժամանակներում ես կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց Սարգսյանը: