▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եք, թե սրանք, ստանալով ավագանու մանդատ, պաշտպանելո՞ւ են շարքային երևանցու շահը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց հայտարարագրերն ուսումնասիրելիս, ուղղակի, զարզանդում ես...
Բնականաբար, նրանք իրենց ունեցվածքն ու եկամուտներն ամբողջությամբ չեն հայտարարագրել: Սակայն հայտարարագրածն էլ բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչ գայլի ախորժակ ունեն: Հազարավոր հեկտարներ, անհաշիվ անշարժ գույք, ֆինանսական հսկայական կարողություն...
Երբ փորձում ես անգամ աչքաչափով ի մի բերել տարբեր ցուցակների թեկուզ առաջին տասնյակում ընդգրկված անձանց եկամուտներն ու ունեցվածքը, հանրագումարում, ենթադրվում է, որ նրանց բոլորի կարողությունը գերազանցում է Երեւանի բյուջեն:
Եվ դուք կարծում եք, թե սրանք, ստանալով ավագանու մանդատ, պաշտպանելո՞ւ են շարքային երեւանցու շահը...

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին