▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարդացե՛ք պարոնայք․․․ Պատմությու՛ն կարդացեք․ Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտաքին քաղաքական բանակցային գործընթացում էական է անգամ բանակցողի շնչառության հաճախականությունը, էլ չեմ ասում արտաբերված խոսքը կամ մտքերը, կիրառված դիվանագիտական հնարքները:

Արցախը՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ՝ այսինքն շատ վատի և ավելի վատի ընտրության միջև:

Օրվա հրամայական արտաքին քաղաքական հարցերում պաշտոնական Երևանը ոչ միայն ձախողել է, այլև միջազգային «գործընկերների» կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը կտրուկ միջոցներով կանխելու փոխարեն՝ մնացել Բաքվին «սաստող» ամպագոռգոռ կոչերի հույսին:

ՀՀ իշխանությունները ճիշտ չեն գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները. հարկավոր էր հասկանալ կառուցվող նոր աշխարհակարգի էությունը, հաշվարկել և խաղարկել տարածաշրջանի շահաձիգ պետությունների միջև հակասությունները և ի վերջո պարզապես հենվել պատմական ճշմարտությւնների վրա՝ ապահովելու համար մեր պետական շահը:

Փոխարենը հայտնվել ենք «ծակ տաշտակի» առաջ, որից անդին նորից պատերազմ է:

Բոլոր ջանքերը պետք է գործի դրվեն՝

1. կանխելու համար պատերազմը

2. կանխելու համար հայրենազրկումը, էթնիկ զտման սպառնալիքը

Աշխատել է պետք և չարհամարել պատմության տված դասերը:

Հ.գ. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ժամանակին լավագույնս օգտագործել է «մաքոքային դիվնագիտությունը - shuttle diplomacy»-ին խնդրահարույց հարցերը կարգավորելու համար: Կարդացե՛ք պարոնայք: Պատմությու՛ն կարդացեք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին